Այսօր՝ դեկտեմբերի 4-ին ավտովթար է տեղի ունեցել Երեւանում:
Ինչպես դեպքի վայրից aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 11-ի սահմաններում Հաղթանակ թաղամասի 1-ին եւ 6-րդ փողոցների խաչմերուկում իրար են բախվել 50-ամյա Եղիշ Սարգսյանի վարած ԿԱՄԱԶ-5511 մակնիշի 27 ԼՍ 475 համարանիշի եւ 56-ամյա Արթուր Առաքելյանի վարած ՎԱԶ-2121 մակնիշի 03 ԼՏ 493 համարանիշի ավտոմեքենաները:
Կարդացեք նաև
Վթարի հետեւանքով «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխվել ՎԱԶ-2121-ի վարորդն ու ուղեւոր 24-ամյա Գեւորգ Առաքելյանը, որը վարորդի ազգականն է: Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Դավիթ Մարտիրոսյանը:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվեցին Երեւանի ՃՈ տուգանային հրապարակ: Փաստի առթիվ ՃՏՀ քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի: