Այսօր՝ դեկտեմբերի 4-ին ավտովթար է տեղի ունեցել Երեւանում:
Ինչպես դեպքի վայրից aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 9.30-ի սահմաններում Տիգրան Պետրոսյան եւ Դավիթաշեն 2-րդ թաղամաս տանող ճանապարհի խաչմերուկում իրար են բախվել 29-ամյա Սերոբ Մելքոնյանի վարած ՎԱԶ-21101 մակնիշի 74 ՕԼ 777 համարանիշի եւ 62-ամյա Էմիլ Մկրտչյանի վարած ԻԺ-2715 մակնիշի 24 ԼՏ 292 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով երկու վարորդներն էլ տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Դավիթ Մարտիրոսյանը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվեցին Երեւանի ՃՈ տուգանային հրապարակ: Փաստի առթիվ ՃՏՀ քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի: