«Շատ դժվար ճանապարհ ենք անցել այս տարի, բայց պատվով ենք դուրս եկել այդ փորձությունից»,- ասում է «ArmNet 2011»-ի կազմակերպիչների ղեկավար Ժիրայր Թերզյանը:
«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում կայցավ «ArmNet award 2011»-ը: Սրա
նպատկն էր` խթանել հայկական ինտերնետի զարգացմանը: Ժյուրիի կազմը ղեկավարում էր տեղեկատվական տեխնոլոգիաների փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Լավագույն դիզայն և հարմարավետություն անվանակարգում հաղթեց ` Armenianmonuments.org-ն:
Լավագույն նորարարություն անվնակարգում` Annoisy.org-ն:
Լավագույն տեխնիկական կատարում անվանակարգում`Yerevangiude.am-ը:
Լավագույն բովանդակություն անվանակարգում` Genocide-museum.am-ը:
Տարվա առաջըթաց անվանակարգում` Parliamentmonitoring.am-ը:
Ժողովրդական ընտրություն անվանակարգում` Newsinfo.am-ը:
Orange-ի կողմից սահմանված մրցանակը` լավագույն մոբայլ կայքի համար, տրվեց M.Lragir.am-ին, իսկ հատուկ մրցանակին արժանացան Granish.org-ն և Publicdata.am-ը: Գլխավոր մրցանակն էլ բաժին ընկավ Parliamentmonitoring.am-ին:
Այս միջոցառումով ավարտվեց ArmNet 2011-ը: