Այսօր ՀՀԿ տնտեսական սեմինարի ժամանակ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր ելույթում նշեց, որ չի կարելի գիտության եւ կրթության ֆինանսավորման ողջ բեռը թողնել պետության վրա: Նա հրավիրեց մասնավոր հատվածին եւ քաղաքական գործիչներին մասնակցություն ունենալ գիտության ֆինանսավորման գործում եւ դա անել ոչ թե որպես բարերարություն, այլ ներդրում՝ տնտեսության երկարաժամկետ ծրագրերում. «Թողնել այդ բեռը միայն պետության վրա, ուսանողի վրա՝ չի կարելի»:
Aravot.am-ը նախարարից հետաքրքրվեց, թե այդ դեպքում ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանին թույլ չտվեցիք մասնակցություն ունենալ եւ նրա առաջ արգելքներ դրվեցին՝ ուսանողներին աջակցել: Ի պատասխան՝ պարոն Աշոտյանը հորդորեց իրեն ավելի «թարմ» հարցեր տալ. «Ես այդ մասին արդեն խոսել եմ, «Գագիկ Ծառուկյան հիմնադրամն» էլ նախարարությանը նման հարցով չի դիմել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ