Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ պարտվեց Վախթանգ Դարչինյանը

Դեկտեմբեր 04,2011 15:32

Իհարկե, մասնագետները դրա պատճառները դեռ կքննարկեն: Սակայն, մինչ այդ «Առավոտը» փորձեց լսել նրա անձնական մարզչի կարծիքը:
Վազգեն Բադալյանը, որ Վախթանգին մարզել է շուրջ 28 տարի եւ նրան, ինչպես ասում են, հինգ մատի պես է ճանաչում, Անահայմում իր սանի կողքին չէր: Իսկ թե ինչո՞ւ, նա որեւէ բան չասաց: Բայց հեռախոսազրույցի ընթացքում պարզորոշ զգացվում էր, որ անտրամադիր է: Նա Դարչինյան-Մորենո մենամարտն ընդհանուր գծերով գնահատելու, ռինգում Վիկի թույլ տված հիմնական սխալներն ու վրիպումները եւ ընդհանրապես, պարտության պատճառները նշել նույնպես չհամաձայնեց: Իսկ մեր կարծիքով գլխավոր սխալը հենց այն է եղել, որ անձնական մարզիչն այս անգամ նախապատրաստական մարզումներին մասնակցություն չի ունեցել (գուցե, չի՞ հրավիրվել): Իսկ փորձը, որքան տեսել ենք, ցույց է տվել, որ հավաքներում ու ռինգի կողքին պարոն Բադալյանի ներկայությունը եւ նրա խորհուրդները օգտակար են եղել Վախթանգի համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031