Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելի շատ պրոպագանդում են ծխելը, քան հակառակը. Կարծում են չծխողները

Դեկտեմբեր 04,2011 15:02

«Խնդրում ենք ծխողները նստեն վերջում»: Այսպիսի պաստառ է փակցված Մարինո արագ սննդի կետում, գտնվում է Ֆլորա այգում: Թեպետ ծխողները նստած էին այյնտեղ, որտեղ ցանկացել էին իրենք, մատուցողուհին մեզ ասաց, որ իրենք հետևում են այդ օրենքին և բոլոր ծխողներից պահանջում են նստել վերջում:
Rostik’s KFC արագ սննդի կենտրոնում ծխելը խստիվ արգելվում է : Հաճախորդներից Արսենն ասում է . «Էստեղ մարդիկ գալիս են սնվելու և ինչո՞ ւ  չէ` հանգստանալու համար, ստեղ հանգիստ միջավայր ա և սնվելուց ոչ մի տհաճություն չես զգում »: Ծխախոտի ծուխը պարունակում է 4000-ից ավել քիմիական նյութեր, որոնցից 250-ը վնասակար են, իսկ 50-ից ավելին` քաղցկեղածին: Բժշկական հետազոտություններն են այդ մասին ասում: Յուրաքանչյուր 6 վայրկյանում ծխախոտի պատճառով աշխարհում մահանում է մեկ մարդ :  «Շատ տհաճ է , երբ որևէ տեղ նստած` սրճում կամ առավել ևս հաց ես ուտում, իսկ չորս կողմից ծխախոտի հոտ է ու դու ստիպված ես շնչել այն»,- վրդոված պատասխանում է սրճարաններ հաճախ այցելող Աննան:
Հունանն ընդհանրապես  դեմ է  ծխելուն` ցանկացած վայրում, շատ քիչ է լինում սրճարաններում` նախընտրելով այգիներն ու պուրակները. «Ես, մտածելով իմ առողջության մասին, փորձում եմ ամեն կերպ հեռու մնալ այնպիսի վայրերից, որտեղ մարդիկ ծխում են: Դա ինձ մոտ հեշտ չի ստացվում, որովհետև մարդիկ ամեն տեղ էլ ծխում են` հաշվի չառնելով շրջապատի մարդկանց: Մեզ մոտ այդ խնդրի լուծման համար, կարծես, քայլեր չեն ձեռնարկվում: Ես կասեի` ավելի շատ պրոպագանդում են ծխելը, քան հակառակը»:

Անժելա Քարափուլյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031