Լրահոս
Օրվա լրահոսը

20 պատկեր, 20 վայրկյան, ժամը 20:20- ին

Դեկտեմբեր 04,2011 14:41

Դեկտեմբերի 3-ին կայացավ «Պեչա- Կուչա»-այի  հերթական հանդիպումը: «Պեչա- Կուչա» ճապոներենից թարգմանաբար նշանակում է «ասել- խոսել»: Այն հիմնադրվել է Ճապոնիայում`   2003 թվականին: Անցկացվում է աշխարհի 450 երկրում: «Պեչա- Կուչան» Հայաստանում 11-րդ հանիդումն է անցկացնում:  Գաղափարն այն է, որ ընտրված  թեման մասնակիցը ներկայացնի  20 պատկերի տեսքով, որոնցից յուրաքանչյուրին տրվում է 20 վայրկյան ժամանակ: Նյութը ներկայացնելուց հետո հանդիսատեսը ունի 2 րոպե ժամանակ` հարց ու պատասխանի համար: Հանդիպումը սկսվեց 20:20 –ին:

21-ամյա Գևորգը, ով երկրորդ անգամ է լինում «Պեչա- Կուչային» հավատացնում է, որ սա մի վայր է , որտեղ լիովին ազատ ես լինում. «Պեչա-Կուչան» հնարավորություն է տալիս  լինել ազատ քո մտքերի, ու անգամ պահվածքի մեջ: Ասում-խոսում ենք ինչքան ուզում ենք, ու ինչից կարող ենք»:

11-րդ հանդիպմանը ներկայացվում էր արվեստի, բանակի, հումորի մասին պատմող նյութեր: Ներկայացնենք կադրեր երեկվա հանդիպումից.

Մելայնա Հարությունյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031