Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկական Ուսուցիչների պակաս

Դեկտեմբեր 04,2011 13:38

Եթե դատելու լինեմ իմ լրագրողական պրակտիկայից, ինչպես նաեւ ինտերնետում (նաեւ մեր թերթում) տեղ գտած քննարկումներից, ապա ամենամանրախնդիր եւ «կլյաուզնիկ» ժողովուրդը ուսումնական հաստատությունների տնօրեններն ու դասավանդողներն են: Համալսարանի դասախոսերից մեկն իր աշխատանքի համար ինչ-որ մրցանակն է ստացել (հաստատ՝ ոչ Նոբելյան), եւ այդ անմեղ լուրի տակ իսկույն սկսվում են այդ դասախասի ուզողների ու չուզողների անվերջանալի տհաճ լեզվակռիվը: Գրում ես այս կամ այն դպրոցում տեղ գտած թերությունների մասին, անպայման հաջորդ օրը այդ դպրոցի տնօրենը խմբագրություն է ուղարկում իր «մանկլավիկ» ուսուցիչներին եւ ծնողներին,  որոնք «ամբողջ կոլեկտիվի անունից» իրենց զայրույթն են հայտնում հրապարակման առթիվ: Գրում ես քոլեջում դրամահավաքի մասին, եւ քոլեջի տնօրենը, պարզաբանումներ տալու փոխարեն, սկսում է գոռգոռալ, որ դա իր չուզողների պատվերն է, իսկ հետո «ծանոթի միջոցով» փորձում է անել այնպես, որ նյութը չհրապարակվի: Էլ չեմ ասում, որ նմանատիպ այլ դեպքում բուհական ամսագրի խմբագիրը պահանջում է թերթի հեռախոսները եւ հասցեն (որոնք, ի դեպ, հեշտությամբ կարելի է գտնել «մեր մասին» բաժնում), որպեսզի գա եւ հաշվեհարդար տեսնի մեզ հետ:

Ամենացավալին այստեղ այն է, որ մանկավարժները կարծես թե շեղվել են իրեն անմիջական պարտականություններից ու խրվում են մանր վեճերի մեջ (ռուսերեն լավ բառ կա՝ дрязги): Մինչդեռ Ուսուցիչը փող հավաքելու եւ ուզող-չուզողներին պատասխանելու համար չէ՝ նրա առաքելությունը շատ ավելի բարձր է ու կարեւոր: Ուսուցիչը մի մարդ է, որը մշակույթը, այդ բառի լայն իմաստով, փոխանցում է հաջորդ սերունդներին: Այդպիսին է Տիխոնովի հերոսը «Ապրենք մինչեւ երկուշաբթի» ֆիլմից: Դուք պատկերացնո՞ւմ եք, որ նա սկսի բամբասել իր գործընկերներից կամ պատասխանի բամբասանքներին: Այդպիսի ուսուցիչներ կային եւ կան նաեւ Հայաստանում: Բայց նրանց մասին՝ մեկ ուրիշ անգամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031