Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմադիրները` ՀՀԿ սեմինարին

Դեկտեմբեր 04,2011 12:43

Այսօր «ԹՈՒՄՈ» կենտրոնում ՀՀԿ տնտեսական սեմինարին մասնակցելու համար հրավիրվել էին նաեւ այլ կուսակցությունների ներկայացուցիչներ, եւ հրավերքն ընդունած «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը հետաքրքրվեց, թե ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականությունը մշակելիս ինչպե՞ս են պատրաստվում միաժամանակ զարգացնել շրջական միջավայրին վնասող հանքարդյունաբերությունը եւ զբոսաշրջությունը. «Խնդիր ենք ունենալու էկոլոգիապես մաքուր միջավայրի, հանքարդյունահանման եւ զբոսաշրջության հետ, դրանք իրար չե՞ն հակասում»: Ի պատասխան` ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ասաց, որ հակասություն չկա: «Հայաստանում հնարավոր է ունենալ զարգացած գյուղատնտեսություն, հանքարդյուանաբերություն եւ միաժամանակ բացարձակապես չվնասել շրջակա միջավայրը»:Տիգրան Դավթյանն իր խոսքում նշեց, որ արդյունաբերական այդ քաղաքականությունը «չի լինելու այնպիսի մի թուղթ, որն ընդունվելու է, եւ դրա մասին մոռանալու ենք»: Ուստի ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարցրեց . «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրն էլ անիրատեսական փաստաթուղթ չէր, բայց ի՞նչ երաշխքներ կան, եւ ո՞րն է այն թիմը, որը ի վիճակի է դա իրականացնել»: Վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքերով.«Մենք ապրում ենք արագ փոփոխվող աշխարհում, որ մտել է ճգնաժամային փուլ: ՀԲ-ն էլ պարբերաբար փոխում է իր կանխատեսումները, ոչ թե եռամսյակը մեկ, այլ անընդհատ, ճշգրիտ կանխատեսումներ անել այսօր հնարավոր չէ, եւ աշխարհում էլ չկա մի թիմ, որը կկարողանար ճշգրիտ կանխատեսումներ անել. Մենք պարզապես հրապարակային պետք է ներկայացնենք բոլոր խնդիրները, ցուցանիշները եւ մշտապես լինենք երկխոսության մեջ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031