Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Սարգսյան. Բնակչության 30 %-ը աղքատ է, 15%-ը ծայրահեղ աղքատ

Դեկտեմբեր 04,2011 12:04

Այսօր «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում ՀՀԿ-ի տնտեսական սեմինարին վարչապետ Տիգրան Սարգսյանը, խոսելով Հայաստանի արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության մասին, նշեց, որ մակրոտնեսական գրագետ քաղաքականություն են արել ու 96 թվականից մտել են զարգացման նոր փուլ: «Հայաստանը, դառնալով ԱՀԿ անդամ, բաց տնտեսության կանոններով է շարժվում: Մենք ունեինք էական շեղում մակրոտնտեսական եւ միկրոտնտեսական կարգավորման մեջ: Հայաստանը, գտնվելով աշխարհաքաղաքական բարդ տարածաշրջանում, առնչվոմ է բազմաթիվ ռիսկերի հետ, որոնք մեծ ազդեցություն են թողնում տնտեսության վրա:Մենք ունենք կարեւորագոյն պրոբլեմ` հաղթահարել կարճ ժամանակահատվածում աղքատությունը: Տարբեր գնահատականներով այն մոտենում է 30%-ի, իսկ ծայրահեղ աղքատների թիվը` շուրջ 15% է»:

Ըստ վարչապետի, խնդիր ունենք նաեւ աշխատուժի հարցում. «Ունենք ծերացող հասարակություն, պատճառներից մեկն այն է, որ Հայաստանը լքել են երիտասարդ միգրանտներ եւ առավել կրթվածներ, որոնք կարողանում էին կարճ ժամանակահատվածումաշխատանք գտել այլ երկրներոմ»:
Հռիփսմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031