Լրահոս
Օրվա լրահոսը

Արոնյանը կկարողանա՞ «վրեժխնդիր» լինել Կարլսենից

Դեկտեմբեր 04,2011 11:45

Երեկ մեկնարկած շախմատի «London Chess Classics» գերմրցաշարի մեկնարկային տուրում միակ հաղթանակը տոնեց նորվեգացի Մագնուս Կարլսենը: Նա պարտության մատնեց անգլիացի Դեւիդ Հաուելին եւ միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Կանոնակարգով այստեղ հաղթանակի համար շախմատիստին տրվում է 3, ոչ-ոքիի համար` 1 միավոր: Պարտվողը միավոր չի ստանում: Լոնդոնյան մրցաշարն ունի եւս մեկ առանձնահատկություն. քանի որ մասնակիցների թիվը կենտ է, յուրաքանչյուր տուրում մեկ շախմատիստ հանգստանում է: Երեկ այդ իրավունքից օգտվում էր Նայջլ Շորթը:

Հայաստանցի շախմատասերներին հետաքրքրում է, թե Լեւոն Արոնյանը Լոնդոնում կկարողանա՞ «վրեժխնդիր» լիել Կարլսենից` Մոսկվայում հաղթողի կոչումը լրացուցիչ ցուցանիշներով զիջելու դիմաց:
Այսօրվա զույգերն էն. Հիկարու Նակամուրա-Լեւոն Արոնյան, Լյուկ Մակշեյն-Մագնուս Կարլսեն, Դեւիդ Հաուել-Մայքլ Ադամս, Նայջլ Շորթ-Վլադիմիր Կրամնիկ: Հանգստանում է աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031