Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արման Սահակյան. «Բարձրորակ ֆուտբոլիստները Հայաստան չեն գալիս, մեր երկիրը հիմնականում հրապուրում է աֆրիկացիներին»

Դեկտեմբեր 03,2011 18:38

Այսօր Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում  «Շիրակ» ֆուտբոլային ակումբի  նոր սեփականատեր, գործարար Արման Սահակյանը, պատասխանելով aravot.am-այն  հարցին, թե ինչքան է  նստում արտասահմանից հրավիրված մեկ ֆուտբոլիստը գործարարի գրպանի վրա, ասաց. «Քանի որ Հայաստանի առաջնությունը  շատ բարձր որակով չէ, աշխատավարձերը շատ բարձր չեն, Հայաստան գալիս են հիմնականում ոչ շատ բարձր որակի արտասահմանցիները, հայկական թիմն այսօր արտասահմանցիների համար գումար էլ չի վճարում, գալիս են ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով, իրենց աշխատավարձը ստանում, գնում են: Հիմա մենք այդ ուղղությամբ ուզում ենք լավ աշխատել ֆուտբոլային ագենտների հետ, որպեսզի կարողանանք արտասահմանից ձեռք բերել շատ որակով այնպիսի  երիտասարդների, որ հնարավոր լինի հետագայում այստեղից ուղարկել Եվրոպա»:

Գործարարը նաև շեշտեց, որ Հայաստանը հիմնականում հրապարուրում է աֆրիկացի ֆուտբոլիստներին, որոնք մեր երկիրը ընկալում են  որպես տրանզիտ՝ մտածում են գալ, այստեղ խաղալ, հետո գնալ Եվրոպա՝ ավելի բարձր առաջնության: Արման Սահակյանը  հաշվետվություն ներկայացրեց իր գլխավորած ֆուտբոլային թիմի մեկ տարվա աշխատանքների մասին, խոսեց նաև իր կատարած ներդրումներից, ակնարկեց,  որ ֆուտբոլն իր համար եկամտաբեր չէ: Մեր այն հարցին էլ, թե Շիրակի  մարզում կոնկրետ ինչքա՞ն գումարի ներդրում է կատարել,  գործարարը, այսպես ասած, թույլ չտվեց հաշվել իր փողերը. «Բավականին շատ, ես երբեք այդ թվերը չեմ ասի, ես իմ աշխատած փողը ծախսում եմ, ոչ մի բանից ոչ ֆուտբոլիստներն են նեղություն տեսել, ոչ մարզադաշտի վրա ենք խնայել, մեզ մոտ ամեն  ինչ շատ բարձր մակարդակի վրա է, ես գոհ եմ, ֆուտբոլիստները գոհ են , ինչքան ենք ծախսում՝ թողեք մեզ մեր դարդերով, բավականին շատ»:

Մանրամասները` «Առավոտ» օրաթերթի առաջիկա համարում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031