Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Տղաները՝ խաչ, աղջիկները՝ ամեն ինչ»

Դեկտեմբեր 03,2011 18:34

 
20-ամյա Արմինեն երկու տարի առաջ է դաջվածք արել: Ասում է, որ միշտ ուզեցել է դաջվածք ունենալ, բայց վախեցել է, թե’ ընտանիքի և թե’ շրջապատի արձագանքից: Սակայն 18 տարին լրանալուն պես` շտապել է դաջվածք անողի մոտ և թևին թիթեռնիկ նկարել: «Ընտանիքս սկզբում չէր ընդունում, նամանավանդ պապաս, ով շուրջ մեկ ամիս հետս չխոսեց:Ասում էր նորմալ, խելքը գլխին աղջիկը էդպիսի բաներով իրան չի մխտռի:Բայց ճիշտ են ասում, ժամանակը բուժում է բոլոր վերքերը.նրանք համակերպվեցին այդ մտքին»,-ասում է Արմինեն, ով այժմ ուզում է ևս մի դաջվածք անել:
Չնայած, որ այսօր հայ իրականության մեջ տատու անող աղջիկները համարվում են թեթև վարք ունեցողներ, այնուամենայնիվ Անահիտը կարծում է, որ դա չէ մարդու բարոյականության կարևոր գրավականը: «Ես էլ տատու ունեմ, ուրեմն անբարոյակա՞ն եմ: Այսօր հազարավոր աղջիկներ, ովքեր տատու ունեն, շատ ավելի բարոյական են, քան նրանք, ովքեր չունեն»,-համոզված է Անահիտը:
Դաջվածք անող Երվանդ Ավետիսյանը կարծում է` դաջվածք անող աղջիկները ոչ վարքից թույլ են, ոչ էլ «փչացած». «Նման բան ասելը շատ սխալ է. դա որևէ կապ չունի մարդու բարոյականության հետ:Այդպիսի բան կարող են ասել այն մարդիկ, ովքեր չգիտեն, որ այսօր տատուն արվեստի մաս է կազմում: Բայց ի վերջո կգա մի ժամանակ, երբ բոլորը դրան այլ աչքերով կնայեն»,-կարծում է Երվանդը:
Հարցին, թե հիմնական հաճախորդները ո՞ր սեռի ներկայացուցիչներն են, Երվանդը պատասխանեց.«Իմ մոտ հիմնականում տղաներն են գալիս, բայց շատ տատու անողներ գիտեմ, որոնց հաճախորդների մեծամասնությունը աղջիկներ են»:
Մեր զրուցակիցը նշեց նաև, որ տատու անող աղջիկներից քչերին է հայտնի, որ ամեն դաջվածք ունի իր նշանակությունը. «Եթե տղաներին հետաքրքրում է, օրինակ, թե ինչ նշանակություն ունի խաչը, առյուծի վագրը. նույնը չեմ կարող ասել աղջիկների մասին: Կան աղջիկներ, որոնց համար թեման որևէ նշանակություն չունի, կարևորը սիրուն լինի »,-ասում է  Երվանդը`հավելելով, որ եղել են դեպքեր, երբ ընկերուհիներով որոշել են դաջվածք անել, և մեկը մյուսի դաջվածքն ուղղակի հավանելով` ուզեցել է նմանօրինակը ունենալ:
Իսկ թե ի՞նչ դաջվածքներ են նախընտրում անել հայերը, Երվանդը ասաց. «Տղաները՝ խաչ, աղջիկները՝ ամեն ինչ»:

Պերճուհի Գևորգյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031