Լրահոս
Օրվա լրահոսը

Աղջիկները ֆուտբոլ ավելի շատ են սիրում, քան տղաները

Դեկտեմբեր 03,2011 18:13



Հայ աղջիկները ֆուտբոլ նայելիս և քննարկելիս փորձում են չզիջել տղաներին: Նունե Ազատյանն էլ պնդում է, որ աղջիկներն ավելի են հասկանում ֆուտբոլից և սիրում այդ խաղը, քան տղաները: «Չեմ հասկանում տղաներին, որ նստած, առանց էմոցիաների ֆուտբոլ են նայում (խոսքս իհարկե բոլորին չի վերաբերում) , բա չգոռաս, լացես, թռվռաս: Տղաները որ չեն ասում` աղջիկները ֆուտբոլից բան չեն հասկանում, նեռվայնանում եմ»: Նունեն ֆուտբոլ սկսել է նայել և սիրել 2005 թվականից: Երկրպագում է գերմանական «Բավարիային». «Ես 2005 –ից երկրպագել եմ այս թիմին և երկրպագելու եմ մինչև կյանքիս վերջ»:
Հասմիկ Մարգարյանն էլ ասում է, որ աղջիկների 80 տոկոսը սիրում է ոչ թե ֆուտբոլը, այլ կոնկրետ ֆուտբոլիստին, նրա արտաքինը և կառուցվածքը. «Ֆուտբոլն ուղղակի խաղ չէ, այն ապրելակերպ է, որով պետք է ապրել: Ինձ համար հաճելի չէ, երբ աղջիկկները ֆուտբոլ նայում են ֆուտբոլիստի համար: Ես սիրում եմ հենց ֆուտբոլը և իմ համար կապ չունի, թե իմ սիրած թիմում Ռոնադուն է խաղում, Պիկեն թե Տորրեսը»: Հասմիկը «Լիվերպուլի» երկրպագու է, սակայն պակաս չի երկրպագում մեր հավաքականին և հայկական ակումբներին. «6 տարեկանից սկսել եմ սիրել ֆուտբոլը. խաղերի ընթացքում շատ եմ լարվում, պարտությունների դեպքում` լացում, հաղթանակների դեպքում էլ` շատ ուրախանում: Ես ապրում եմ ֆուտբոլով»: Հայ աղջիկները վերջին տարիներին սկսել են ներգրավվել նաև Հայաստանում գործող տարբեր ֆուտբոլային ֆան ակումբներին: Քրիստինա Պողոսյանը «Ռեալ Մադրիդի» հայաստանյան երկրպագուների շարժման հիմնադիրներից է: Այստեղ մասնակիցների 35 տոկոսը աղջիկներն են: Քրիստինան էլ նշում է, որ վերջին շրջանում հայ աղջիկների ակտիվությունն ավելի է շատացել. «Մենք` «Ռեալ Մադրիդի »երկրպագուհիներս, դա շատ ենք կարևորում»: «Ռեալի» խաղերն էլ երբեմն դիտում են միասին. «Աղջիկներով շատ զուսպ ենք նայում, խաղի ընթացքում կատակներ ենք անում ֆուտբոլիստի,իրենց խաղի և պահվածքի վերաբերյալ»: Քրիստինան Իսպանիա մեկնելու  և «Ռեալ Մադրիդի» խաղին մարզադաշտից հետևելու պլաններ ունի:
Շատերի համար ուրախալի է այն, որ հայ աղջիկները սկսել են սիրել և գնահատել նաև հայ ֆուտբոլիստներին, հետևել նրանց խաղին և հպարտանալ նրանցով: Աղջիկներն էլ խոստանում են, որ միշտ իրենց սիրելի հավաքականի կողքին կլինեն, իսկ նրանցից սպասում են միայն հաղթանակներ:

Լիլիթ Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031