Ազգային ժողովրդավարների դաշինք կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը այսօր ողջունելով «քույր» կուսակցությանը՝ ՀԺԱՄ-ին, հիմնադրման 10-ամյակի առիթով, ասաց, որ «կողքից նայողի» կեցվածք որդեգրելն այսօր ընդունելի չէ: «Շատ կարեւոր է, որ կարողանանք մեր մեջ ուժ գտնել՝ վետերաններն իրենց խոսքը ասեն ջահելներին, ջահելներն էլ թեւերը քշտած՝ գործի անցնեն: Պայքարենք, որ ազգային ժողովրդավարական արժեքներն իրենց տեղն ունենան: կարեւոր է ջահելներին հասկացնել, որ չի կարելի կարիերիստական ու փողի նկրտումներով առաջ գնալ»,- ասաց նա:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ