Լրահոս
Օրվա լրահոսը

Զինվոր է ինքնասպան եղել. «Չենք լռելու»-ն դիմում է ԶՈՒ գլխավոր գերագույն հրամանատար Սերժ Սարգսյանին

Դեկտեմբեր 03,2011 17:17

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության հավաստի տեղեկություններով, դեկտեմբերի 2-ի երեկոյան Վանաձորի «Դուց»-ի զորամասում ինքնասպան է եղել ժամկետային զինծառայող, այս տարվա հունիս ամսին զորակոչված գյումրեցի Նարեկ Դավթյանը:

«Ասպես շարունակելն անհնար է: Նախաձեռնության կողմից անցկացված հետազոտությունները ցույց են տալիս, որ զորամասերում տիրող գաղութային բարքերը հովանավորվում են հրամանատարների կողմից: Դա նրանց թույլ է տալիս առավել դյուրին վերահսկելի դարձնել զորամասում տեղի ունեցող պրոցեսները: Դրա արդյունքը բազմաթիվ ինքնախեղումներն են ու բանակի արժեզրկումը հասարակության շրջանում: Զորամասերում տիրող վիճակի պատասխանատու սպաների և նրանց վերահսկող մարմինների աշխատանքը կարելի է բնութագրել հետևյալ կերպ. կոռումպացված, միմյանց հետ հանցավոր պայմանավորվածությունների մեջ գտնվող խմբավորում, որի ներսում հարաբերությունները կարգավորվում են ոչ թե օրենքներով և կանոնակարգերով, այլ գողական աշխարհի կարգուկանոնով»,- ասվում է Aravot.am-ին ուղարկված հաղորդագրության մեջ:

«Չենք լռելու»-ն դիմում է ԶՈՒ գլխավոր գերագույն հրամանատար Սերժ Սարգսյանին` բանակում անհապաղ կարգուկանոն  հաստատելու պահանջով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031