Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանին պետք է «Արքայից արքա» տիտղոսը տալ»,- հեգնում է Վահրամ Մկրտչյանը

Դեկտեմբեր 03,2011 16:50


«Մեր երակներում քաղաքական ԱԺՄ-ական արյուն է հոսում
»,- ՀԺԱՄ 10-ամյակի հանդիսավոր նիստի ժամանակ այսօր հայտարարեց ՀԺԱՄ վարչության նախագահ Վահրամ Մկրտչյանը՝ նկատի ունենալով, որ կուսակցության քաղաքական միջուկը նախկին ԱԺՄ-ականներն են: Ի դեպ, համաժողովին ներկա էր նաեւ ՀԺԱՄ հիմնադիր, ԱԺՄ նախկին առանցքային դեմքերից Սեյրան Ավագյանը, ով հրաժարվեց հարցազրույցից. «Դեռ ժամանակը չէ»: Նա ողջույնի խոսք էլ չասաց:
Թեւե 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ ՀԺԱՄ-ը սատարեց Սերժ Սարգսյանի թեկնածությունը, սակայն, երեկ իր խոսքում ՀԺԱՄ վարչության նախագահ Վահրամ Մկրտչյանը սուր քննադատության ենթարկեց նախագահի կողմից վարցող ներքին քաղաքականությունը: Նա հիշեցրեց, որ դեռ երեք տարի առաջ գործարար Բարսեղ Բեգլարյանը հրապարակային հայտարարել էր, որ Սերժ Սարգսյաննին պետք է ժամանակ տալ՝ մաքրելու համար իր շրջապատը: Վահրամ Մկրտչյանը նաեւ այդ համատեքստում դիտարկելով իշխանական բուրգում ներկայիս փոփոխությունները, ողջունեց, որ թեպետ ուշացումով, բայց նախագահը սկսել է մաքրել իր շրջապատը: Նա Հայաստանը համեմատեց մի պահեստի հետ, որտեղ պահեստապետը չի կարողանում ամեն ինչ ճիշտ դասավորել, իսկ «մկներն ու առնետները թալանում են» այն: Մկրտչյանը ճիշտ չի համարում 21-րդ դարում ֆեոդալական համակարգում Հայաստանը պահել, որտեղ ամեն մարզ իր ֆեոդալն ունի, որտեղ հարուստները թագավորներ են: «Եթե այդպես է, ուրեմն, Սերժ Սարգսյանին պետք է «Արքայից արքա» տիտղոսը տալ»,- հեգնեց նա: ՀԺԱՄ-ն առաջարկում է ձերբազատվել կոալիցիա կոչված կառույցից, ձեւավորել համագործակցային նոր դաշտ եւ ստեղծել հնարավորությունների Հայաստան: Նա այդ գաղափարները միանգամայն իրագործելի է համարում: ՀԺԱՄ նախագահը դիմեց Սերժ Սարգսյանին՝ իրենց պաշտպանած նախագահին՝ ասելով. «Փոխվում է աշխարհը, մարդիկ, կյանքը՝ հին գործիքներով հնարավոր չէ կառավարել»:
Հետագա քաղաքական գործընթացներին մասնակցության ձեւաչափը ՀԺԱՄ-ում կհստակեցնեն հունվարին տեղի ունենալիք համագումարում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031