Կանանց ֆուտբոլ Հայաստանում որպես այդպիսին, կարելի է ասել, գոյություն չունի: Չկա երկրի առաջնություն, ակումբներում էլ կանանց ֆուտբոլային խմբերի ու թիմերի գոյությունը ձեւական բնույթ է կրում: Դրա համար էլ հայ ֆուտբոլասերները զրկված են կանաչ խաղադաշտում գնդակի համար գեղեցիկ սեռի մղած պայքարի հաճույքը վայելելուց, որը շատ ու շատ դեպքերում կոպտությամբ ամենեւին էլ չի զիջում մեզ համար սովորական դարձած տղամարդկանց անզիջում ճակատամարտերին: Իսկ ահա ֆրանսիացի ֆուտբոլային մեկնաբանները նույնիսկ այդպիսի դրվագներից հատընտիր են հավաքել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ