Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նախկին ԱԻՄ-ական. «ԱԺՄ-ից միայն գրասենյակն է մնացել, ԱԻՄ-ի ղեկավարն էլ հավ է պահում»

Դեկտեմբեր 03,2011 15:58

«Կուսակցականները կրակն են ընկել իրենց լիդերների ձեռքը»,- ՀԺԱՄ 10-ամյակի հանդիսավոր համաժողովին ողջույնի իր խոսքում հայտարարեց նախկին ԱԻՄ-ական, ներկայումս «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը՝ հավելելով. «ԱԺՄ-ից միայն գրասենյակն է մնացել, ԱԻՄ-ի ղեկավարն էլ հավ է պահում»: Նա ՀԺԱՄ-ին կոչ արեց «տղամարդկություն դրսեւորել» եւ դիրքորոշում ունենալ ու «չքցվել՝ իշխանությանը կցվելու» համար՝ նկատի ունենալով կուսակցական վերնախավի որոշ անդամների անձնական մտերմությունը վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Ի դեպ, վարչապետը, ինչպես նաեւ ՀԺԱՄ-ի հիմնական դեմքերը, ԱԺՄ-ի նախկին անդամներ են: Հիշեցնենք նաեւ, որ 2008 թվականի նախագահական ընտրություններում եւ ՀԺԱՄ-ը եւ «Ազգային համաձայնությունը» սատարեցին Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Եվ եթե առաջինները դա արեցին կուսակցական մեկ հայտարարությամբ, ապա վերջինիս նախագահ Արամ Հարությունյանն իր հրապարակային ելույթներում համարյա աստվածացնում էր Սերժ Սարգսյանին:

ԱԺՄ վարչության անդամ Անահիտ Աղոյանը հակադարձելով ԱԺՄ-ի հասցեին հնչած քննադատությանը Արամ Հարությունյանին հիսաթափեցրեց՝ հավաստիացնելով, որ ԱԺՄ-ից միայն գրասենյակը չի մնացել, ԱԺՄ-ն այժմ էլ ունի պատկառելի վարչություն եւ դեռ ի զորու է քաղաքական գործընթացներում դերակատարություն ունենալու:

Իսկ ԱՄԻ-ը ներկայացնեղ Սուսաննա Գրիգորյանն, ում պատասխան խոսքի իրավունք չվերապահվեց, դահլիճից այնուհանդերձ շպրտեց. «Հայրիկյանը ԱԻՄ-ը չի լուծարել, Հայրիկյանն ասել է այն, ինչը դուք ավելի ուշ կհասկանաք: Հայրիկյանն ասել է, որ կուսակցությունը պետք չէ կուռք դարձնել, ազգային ազատագրական նոր պայքար է եւ եթե պետք լինի կարելի է նաեւ կուսակցությունները լուծարել ու նոր շարժում ձեւավորել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031