«Սա ոչ միայն կոնֆերանս է, այլ նաև Startup Weekend: Ինտրնետը երիտասարդների աշխարհն է: Վերջերս Հայաստանում համացանացի թափանցելիությունը հասել է 40 % և Երևանի գրթե 50%-ը ունի ինտրնետ»,- ասում է Հայաստանի ինտերնետ ասոցիացիայի նախագահ Իգոր Մկրտումյանը:
Դեկտեմբերի 3-ին «Թումո» կենտրոնում անցկացվեց Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված ArmNet կոնֆերանսը: Այն անց էր կացվում ArmNet 2011 միջոցառուման շրջանակում` երկրորդ անգամ: Կրում էր «Նորագույն միտումներ. շարժական ինտերնետ, ամպային տեխնոլոգիաներ» խորագիրը: Նախաձեռնության հեղինակներն էին «Orange Armenia»-ն, «Հայաստանի ինտերնետ ասոցիացիա» -ն և «SPMS» ընկերությունը:
«Microsoft Armenia» ինովացիոն կենտրոնի ներկայացուցիչ Եվա Հուսյանը, խոսելով ինովացիոն կենտրոնների մասին, ասում է. «Աշխարհում կա 101 Microsoft ինովացիոն կենտրոն, որից մեկը` Հայաստանում է: Տարածաշրջանում այն միակն է: Դա մի էկո համակարգ է, որը խթանում է ոլորտի զարգացմանը: Դրանց նպատակն է ստեղծել նոր ընկերություններ, որոնք կտան նոր գաղափարներ»: Ինովացիայի ընդհանուր նպատակների մասին էլ ասում է, որ նրանք ուսանողների հետ աշխատելով, տալիս են գիտելիքներ` հետագայում ավելի հեշտ գործի անցնելու համար, աջակցում են ձեռնարկություններին և նորաստեղծ ընկերություններին, ապահովվում կայուն զարգացում:
Հայաստանի բնակչության 77%-ը առանց բջջային հեռախոսի տնից դուրս չի գալիս: Google-ի անալիտիկ Ստանիսլավ Վիդաևն է ասում: Նրանք եկել են այն եզրակացությանը, որ որքան արագ է բջջային ինտերնետը, այնքան նվազում են որոնումները. մարդիկ ստուգում են իրենց սոցիալական կայքերի պրոֆիլները: «Այսօր` Google որոնողական կայքը զբաղեցնում է առաջին հորիզոնականը»,- հավաստիացնում է Վիդաևը:
Արամ Արարատյան