Սեւիլիայում մեկնարկել է թենիսի «Դեւիսի գավաթի» խաղարկության եզրափակիչը, որտեղ արծաթյա սկուտեղի համար պայքարում են Իսպանիան եւ Արգենտինան:
Մրցաշարի առաջին օրվանից հետո իսպանացիները (Ռաֆայել Նադալ, Դավիդ Ֆերեր, Ֆելիսիանո Լոպես, Ֆեռնանդո Վերդասկո) գլխավորում են հաշիվը: Այսօր արգենտինացիներին, որոնք չորս անգամ հասել են եզրափակիչ (երեք անգամ` Իսպանիայի հետ), բայց չեն արժանացել պատվավոր մրցանակին, օրհասական վիճակից դուրս գալու համար միայն հաղթանակ է անհրաժեշտ: Եվ նրանց հույսը արգենտինահայ բազմափորձ Դավիթ Նալբանդյանն է: Սեւիլիայում Դավթի թիմակիցներն են Խուան Մոնակոն, Խուան Մարտին դել Պորտոն եւ Էդուարդո Շվանկը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ