Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսները միշտ ընդունում ու ստորագրում են Հայաստանի ընտրությունների արդյունքների տակ. քաղաքագետ

Դեկտեմբեր 03,2011 15:12

 

«Մեր ներքաղաքական կյանքում ռուսական դերակատարությունը մի քիչ չափազանցված է: Պետք է դատել քայելով ու գործողություններով, ոչ թե խոսքերով ու հայտարարություններով: Ռուս դիտորդները միշտ ընդունում ու ստորագրում են Հայաստանի ընտրությունների արդյունքների տակ, ուտուշ-խմուշից հետո էլ գնում են Մոսկվա»,- այսօր «Սլաք» մամուլի ակումբում ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:

Հիշեցնենք, որ վաղը՝ դեկտեմբերի 4-ին, կայանալու են Ռուսաստանի Դաշնության 6-րդ գումարման խորհրդարանական ընտրությունները: Խոսելով Հայաստանի վրա ռուսական գործոնի ազդեցության մասին՝ քաղաքագետը նշեց, որ այդ գործոնը մեծ է ոչ միայն Հայաստանի վրա, այլեւ՝ միջազգային կյանքում. «Այդ գործոնն առկա է նույնիսկ այնտեղ, ուր դժվար է պատկերացնել: Թույլ է, թե ուժեղ Ռուսաստանը, դա կապ չունի, այն ներկայացված է նույնիսկ Լոնդոնում: Ռուսաստանն այն երկրներից է, որ երբեք չի կորցնում իր համաշխարհային նշանակությունը»:

Անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական կյանքում Ռուսատանի դերակատարությանը՝ քաղաքագետը կարծիք հայտնեց, թե դա ամենաքիչն է հետաքրքրում Ռուսաստանին, քանի որ, ըստ նրա, մինչ օրս չի եղել մի դեպք, երբ Ռուսաստանը չճանաչի Հայաստանում անցկացված ընտրությունները: «Մեր ներքաղաքական կյանքում ռուսական դերակատարությունը մի քիչ չափազանցված է: Պետք է դատել քայելով ու գործողություններով, ոչ թե խոսքերով ու հայտարարություններով: Ռուս դիտորդները միշտ ընդունում ու ստորագրում են Հայաստանի ընտրությունների արդյունքների տակ, ուտուշ-խմուշից հետո էլ գնում են Մոսկվա»,- ասաց քաղաքագետը:

Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031