Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արի ամուսնանանք…ստադիոնում

Դեկտեմբեր 03,2011 14:12

Նոր ստեղծվող ամեն մի ընտանիք ցանկանում է ամուր ու երջանիկ լինել:

Ոմանք իրենց ապագան կապում են մոգական թվերի հետ, ինչպիսիք են 11.11.11-ը, 07.07.07-ը կամ 09.09.09-ը: Սակայն վերջին տարիներին նորապսակներՆ իրենց երջանկությունը կապում են սպորտի հետ` ԶԱԳՍ-ից անմիջապես հետո գնալով ոչ թե ուտել-խմելու, այլ… ստադիոն: Ու որպես կանոն, դա հենց այնպես չի անցնում, ակումբները ոչ միայն ողջունում են իրենց երկրպագու զույգի ամուսնությունը` «գորկա» վանկարկելով ի տես բոլորի «ստիպելով» նորապսակներին համբուրվել, այլեւ` շքեղ նվեր են մատուցում, օրինակ, աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր նվիրելով:

Այդպես եղել է Ռուսաստանի տափօղակով հոկեյի «Ակ Բարս» ակումբի պարագայում, երբ տրիբունայում նորոթուխ ամուսինների համբույրի անմիջական վկան են դարձել ակումբի բոլոր երկրպագուները, իսկ ղեկավարությունը, որպես նվեր նրանց ընծայել է Սլովակիայում կայանալիք աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարին ներկա գտնվելու ընտանեկան ուղեգիր:

Շարունակությունը` «Առավոտի» երեքշաբթի օրվա համարում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031