Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 220 անգամ, որի ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ-ի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են շուրջ 1700 կրակոց:
Ինչպես Aravot.am-ին տեղեկացնում են ՊԲ Լրատվության և քարոզչության բաժնից, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի դրսևորած ակտիվությանն արձագանքել են ծայրահեղ անհրաժեշտության դեպքում և վստահորեն իրականացրել մարտական դիրքերի պաշտպանությունը: