Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատը կերեւա նույնիսկ երկնաքերների պատուհանից

Դեկտեմբեր 03,2011 13:30

Մարտին Շահբազյանն (ձախից) ու Հակոբ Բերբերյանը:

Հայաստանյան մշակութային օջախներում ավանդույթ է տարին եզրափակել գունեղ միջոցառումներով: Հայաստանի բնության պետական թանգարանն էլ, չխախտելով ավանդույթը, որոշել էր 2011թ. իր հարկի տակ կայացած ցուցահանդեսների շարքը եզրափակել «Արարատ. այսքան մոտ ու հեռու» խորագրով լուսանկարների ցուցահանդեսով: Երեկ «Առավոտը» ներկա գտնվեց այդ միջոցառմանը: Ցուցադրված էին տարիների վաստակ ունեցող լուսանկարիչներ Հակոբ Բերբերյանի, Մարտին Շահբազյանի եւ Զավեն Սարգսյանի ուշագրավ աշխատանքները:

Մեզ հետ զրույցում Հ. Բերբերյանն ու Մ. Շահբազյանը նշեցին, որ իրենց արվեստում Արարատը մշտապես ուղեկցել ու ոգեշնչել է: Մ. Շահբազյանը մասնավորաբար ասաց. «Մարդկության պատմության բոլոր ժամանակներում մեր լեռը քաղաքակրթության զարգացման լուռ վկան է: Այն դարձել է ոչ միայն հայերիս, այլեւ օտարազգի մի շարք անվանի բանաստեղծների, կոմպոզիտորների, գեղանկարիչների, մի խոսքով՝ արվեստի տարբեր ոլորտների ներկայացուցիչներին միավորողը»: Հ. Բերբերյանի խոսքերով էլ. «Համայն հայության սրտից կխոսեմ փաստելով այն, որ Արարատը մի տեսակ նեղացած է մեզ նայում… Համոզված եմ, որ եթե անգամ Երեւանը «ողողվի» 100 հարկանի երկնաքերներով, ապա անկախ դրանց դիրքից, ցանկացած հարկի պատուհանից, միեւնույն է, կերեւա Արարատը: Այն եղել ու կմնա ամենաբարձրը: Կուզեի, որ ինչպես Արագածի, այնպես էլ մի օր Արարատի լանջին շուրջպար բռնենք…»:

 

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031