Երեկ Երեւանի թիվ 12 հատուկ դպրոցում տնօրենի ընտրություն էր: Առաջադրված էր ընդամենը մեկ թեկնածու՝ տնօրենի պաշտոնակատար Արծվի Արշակյանը, որն էլ յոթ հոգուց բաղկացած դպրոցի կառավարման խորհրդի կողմից ընտրվեց միաձայն: Ա. Արշակյանը մասնագիտական կրթությունը ստացել է Մոսկվայում եւ երկար տարիներ աշխատել ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հատուկ կրթության բաժնում: Նա մոտ մեկ տարի տնօրենի պաշտոնակատար եղած շրջանում հիմնովին վերանորոգել է դպրոցը:
Լ. ՂԱԶԱՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ