Այս պահին Կառավարության նիստերի դահլիճում մեկնարկել է Հայաստանի Ժողովրդավարական Ազատական Միություն (ՀԺԱՄ) 10-ամյակին նվիրված համագումարը: Ինչպես հիմնադրման օրը, ՀԺԱՄ-ի կարգախոսը շարունակում է մնալ նույնը՝ «Ձեւավորենք միջին խավ»: Համագումարին ներկա են նախկին ԱԺՄ-ական բոլոր առանցքային դեմքերը՝ բացի ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանից եւ փոխարտգործանախարար Շավարշ Քոչարյանից: Ներկա են «Ժառանգություն», «Նոր ժամանակներ» եւ մի քանի այլ մանր-մունր կուսակցությունների ներկայացուցիչներ: Առանցքային իշխանական կոալիցիոն ուժերից համագումարին ներկա չեն: Aravot.am-ի թղթակիցը հետեւում է համագումարին:
Մանրամասները կներկայացնենք առաջիկայում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ