Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իրականում ի՞նչ առաքելությամբ էր Երեւան ժամանել Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարքը

Դեկտեմբեր 03,2011 12:36

Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլ Առաջինն այսօր համարվում է Ռուսաստանի ամենաազդեցիկ, ամենաընդունված, ռուսական, այսպես ասած, բարձր էլիտայի թիվ մեկ դեմքը: Նույնիսկ Վլ.Պուտինն այդքան հեղինակութույն չունի, որքան Պատրիարքը: Եվ ահա ՌԴ ամենաազդեցիկ դեմքն օրերս ժամանեց Երեւան՝ մասնակցելու ԱՊՀ Միջկրոնական խորհրդի նախագահության նիստին:

Մեր հավաստի աղբյուրները վկայում են, սակայն, որ Պատրիարքը բոլորովին ուրիշ առաքելությամբ էր Հայաստանում: Պարզապես հիշյալ նիստը պարտրվակ էր այցելության: Իսկ հիմնականում այցը քաղաքական նպատակ էր հետապնդում: Կրեմլում որոշվել էր, որ Համայն Ռուսիո հոգեւեոր առաջնորդի խոսքն առավել ազդեցություն կունենա Երեւանի վրա, եւ Պատրիարքին խնդրել էին, որ Հայաստանի  ղեկավարությանը հորդորի միանալ կազմավորվող Եվրասիական միությանը, ինչը եւ Կիրիլ Առաջինը փայլուն կատարել էր: Մնում է սպասել արդյունքներին:

«Հայացք»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031