Լրահոս
Օրվա լրահոսը

Ողջ վերնախավը՝ Տաշիրում

Դեկտեմբեր 03,2011 12:14

Երեկ Տաշիրում Կարեն եւ Սամվել Կարապետյանների մոր՝ Ամալյա Կարապետյանի քաղաքացիական հոգեհանգստին ներկա է եղել Հայաստանի գրեթե ողջ քաղաքական եւ տնտեսական վերնախավը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Այնտեղ է եղել նաեւ Դուբայից նոր վերադարձած Գագիկ Ծառուկյանը, ով երկար ժամանակ կանգնած է եղել Կարապետյանների կողքին: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, ապա նա, գոնե մինչեւ ուշ երեկոյան, չէր այցելել: Սամվել Կարապետյանի հետ Տաշիր են եկել նաեւ մեծ թվով ռուսաստանցի գործարարներ: Ինչպես տեղեկացանք՝ Հանրապետական կուսակցության մեծ մասը երեկ մնացել է Տաշիրում՝ այսօր Ամալյա Կարապետյանի հուղարկավորությանը մասնակցելու համար:

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031