Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կողոպուտ «Հայփոստ»-ից. հափշտակվել է 27 միլիոն 117 հազար դրամ (Տեսանյութ)

Դեկտեմբեր 03,2011 12:05

 

Այսօր` դեկտեմբերի 3-ի առավոտյան, կողոպուտ է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես դեպքի վայրից aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 08.00-ի սահմաններում Արաբկիր վարչական շրջանում` Շիրվանզադե փողոցի թիվ 2 շենքում գտնվող «Հայփոստի» 0014 փոստային բաժանմունք է մտել մի հոգի և դանակի սպառնալիքով բաժանմունքի տնօրենի` Արմինե Աղգաշյանի ձեռքից հափշտակել խոշոր գումար:
Արդեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը` Երևանի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արտակ Կարապետյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում են նաև ոստիկանության Արաբկիր վարչական շրջանի օպերատիվ-քննչական խումբը` Արաբկիրի ոստիկանապետ Արթուր Մեհրաբյանի գլխավորությամբ:
«Հայփոստի» աշխատակիցները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին պատմել են, որ երբ առավոտյան իրենք եկել են աշխատանքի, ինկասացիայի աշխատակիցները մտել են ներս, որից հետո դանակով զինված հանցագործը ներխուժել է ներս և դանակի սպառնալիքով տնօրենուհու ձեռքից հափշտակել գումարը, որը եղել է 27 միլիոն 117 հազար դրամ:
«Հայփոստի» աշխատակիցները նաև պատմել են, որ այդ գումարը նախատեսված է եղել կենսաթոշակների և այլ սոցիալական վճարումների համար:
PrevPhoto
NextPhoto
Հիշեցնենք, որ օրեր առաջ ավազակային հարձակում էր տեղի ունեցել նաև «Հայփոստի» Նոր Նորքում գտնվող բաժանմունքի վրա:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ եթե Նոր Նորքի բաժանմունքում տիրում էր բարձիթողի վիճակ, ապա այսօր կողոպտված բաժանմունքում իրավիճակն այլ է. ներսում կային տեսանկարահանող սարքավորումներ, որոնք նկարահանել են կողոպուտը:
Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-քննչական գործողություններ` ճշտելու կողոպուտն իրագործած անձի ինքնությունը և հայտնաբերելու նրան:
Այս պահին արդեն վերականգնվել է «Հայփոստի» բաժանմունքի բնականոն աշխատանքը, սակայն քաղաքացիների մուտքը բաժանմունքի տարածք արգելվում է, քանի որ ոստիկանության օպերատիվ-քննչական խումբը նշված հատվածում քննչական գործողություններ է կատարում:
Քիչ առաջ ոստիկանությունը «Հայփոստի» նշված բաժանմունքից առգրավեց և տարավ կողոպուտի տեսաձայնագրությունը:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է նաև, որ փոստային բաժանմունքի մոտ հավաքվել են մեծ թվով թոշակառուներ, ովքեր եկել են իրենց թոշակը ստանալու, սակայն նրանց, հասկանալի պատճառներով, ներս չեն թողնում:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրօր.-ի 176 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (կողոպուտ` խոշոր չափի) հատկանիշներով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031