Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Իշխան Զաքարյանը քաղաքական ենթատեքստ չի տեսնում

Դեկտեմբեր 03,2011 11:56

Երեկ Վերահսկիչ պալատի խորհրդի Գեղարքունիքի մարզում անցկացված արտագնա նիստից հետո «ՉԻ»-ն փորձեց ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանից տեղեկանալ, թե արդյո՞ք քաղաքական ենթատեքստ չունի այն հանգամանքը, որ տեւական լռությունից հետո Վերահսկիչ պալատը առաջին ստուգումներն իրականացրեց Արարատի մարզում, որտեղ մեծ դերակատարություն ունեն Ազգային ժողովի արդեն նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:

Պատահականությո՞ւն է արդյոք, որ հաջորդ ստուգումներն իրականցվում են Գեղարքունիքի մարզում, որի մարզպետը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է:

Ի պատասխան Իշխան Զաքարյանը նշեց.«Այստեղ որեւէ քաղաքական ենթատեքստ լինել չի կարող: Եթե դուք որոշակի բաներ  նկատի ունեք, ապա պետք է հիշեցնեմ, որ ծրագիրը հաստատել է Ազգային ժողովը դեռեւս անցյալ տարվա նոյեմբեր ամսին, երբ ավելի շատ հանգիստ իրավիճակ էր: Կառավարությունը ձեւավորված է կոալիցիոն սկզբունքներով, եւ Վերահսկիչ պալատի ծրագիրն էլ հստատել են հենց այդ նույն կոալիցիոն սկզբունքով ձեւավորված կուսակցությունների պատգամավորները: Մենք էլ կենսակոչում ենք այդ ծրագիրը: Եվ կրկնում եմ, քաղաքական ենթատեքստ չի կարող լինել, որովհետեւ բոլորը գիտեն, որ ես չորս տարի շարունակ ասել եմ, որ վայը եկել եւ տարել է Վերահսկիչ պալատին այն պահից սկսած, որ հանկարծ կընկնի այս կամ այն քաղաքական հոսանքի տակ»:

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031