Լրահոս
Օրվա լրահոսը

Խիղճ

Դեկտեմբեր 02,2011 22:40
Ամբողջ գիշեր չէի քնել. կրկին խիղճս էր տանջում,բայց չէի կարող ինքս ինձ ստիպել պատմել ողջ ճշմարտությունը: Անգամ ինքս չէի կարող համակերպվել, ախր ինչպե՞ս, ինչպե՞ս չնկատեցի:
Արդեն երկրորդ շաբաթն էր, ինչ քույրս հիվանդ էր. Նա քաղցկեղ ուներ: Երկու օր առաջ ստացել էի պատասխանը: Ոչ, չեմ ուզում անգամ ինքս իմ մեջ այդ արտաբերեմ: Նա կապրի, ես կաղոթեմ Աստծուն, չնայած պատասխանը բացասական էր, բայց համոզված եմ, որ ապրելու է: Չէի կարող ինձ ստիպել ասել նրան ճշմարտությունը, ախ այդ տանջող խիղճը: Ներսից կարծես մի բան էր ինձ քայքայում, ստիպում, որ ասեի, բայց խիղճս չէր թողում: Որոշեցի թողնել ամեն  ինչ այնպես, ինչպես որ կա:
Ամբողջ օրը անցկացնում էի նրա հետ. Գնում էինք տարբեր ժամանցի վայրեր, ուրախանում, պարում, փորձում էի միայն ուրախությամբ և ջերմությամբ լցնել նրա օրը և չէի էլ ուզում, որ իմանա: Պատասխանում գրված էր, որ իրեն մնացել էր ընդամենը երեք ամիս: Ժամանակը շատ արագ էր թռչում: Ես ոչ մի գիշեր չէի կարողանում քնել. կրկին խիղճս: Մեկ ուզում էի ասել, պատմել, մեկ էլ ինձ ստիպում էի լռել: Քույրս չէր դիմանա այդ սարսապելի հարվածին: Ավելի լավ է թող վայելի իր կյանքի վերջին օրերը: Մնացել էր 8 օր: Ես ոչ հաց էի ուտում, ոչ քնում: Քույրս շատ էր անհանգստանում իմ վիճակով, հարցեր էր տալիս, թե ինչ է կատարվում, բայց ինչպես ասեի ճշմարտությունը:
Վերջին օրն էր: Դռան զանգը հնչեց: Բացեցի: Մի երիտասարդ տղա հանձնեց ինձ ծրար, որտեղ խոշոր տառերով գրված էր հետևյալը. «Հայցում ենք ձեր ներողամտությունը, մեր բուժքույրը պատասխանը շփոթել էր, ձեր քույրը լիովին առողջ է»:
Նինա Սեյրանյան
«Առավոտ երիտասարդականի» «ՈւԽ» բաժինը ոչ մի կապ չունի համալսարանական ուսանողական խորհուրդների հետ, «Ուսանողի խոսք» բաժինն է, որտեղ մեր լսարանը հնարավորություն ունի արտահայտվելու իրեն մտահոգով հարցերի շուրջ: Այստեղ կարող եք սիրել, դժգոհել, չարանալ, բարիանալ, կարեկցել, օգնել, շնորհակալ լինել եւ այլն…

Սպասում ենք Ձեր խոսքին` «Առավոտ երիտասարդական»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031