Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչու՞ են հայերը եկել Աֆրիկա». Հիմնական հարցը, որ հետաքրքրել է Արթուր Բախտամյանին

Դեկտեմբեր 02,2011 21:55

«Մոսկվա» կինոթատրոնում կայացավ Արթուր Բախտամյանի հեղինակային ֆիլմի շնորհանդեսը: «Հաբեշական օրագիրը»  ընդհանուր առմամբ որոնում է և ճանաչման եզր գտնելու ցանկություն այն հսկա մշակութային դաշտի հետ, որը կոչվում է Եթովպիական մշակույթ կամ Հաբեշական կայսրություն:
«Ֆիլմի գաղափարը առաջանում է, երբ մարդ ունի  ընկերներ, ովքեր հետաքրքրվում են հայկական անցուդարձով, հետքերով: Իմ բարեկամներից մեկը պատմում էր եթովպիական վաղ շրջանի` 20-րդ դարի սկզբի մասին: Ինձ շատ հետաքրքրեց այդ պատմությունը: 3 տարի անցավ: Որոշեցի` գնալ և ինքս տեսնել»,- ասում է Արթուր Բախտամյանը:
Ֆիլմը տուրիստական հայացք է` երկար ժամանակվա հետազոտություն  և միջավայրին խորապես ծանոթանալու ցանկություն: Հիմնական հարցերից մեկը, որ հետաքրքրել է` ինչու՞ են հայերը եկել Աֆրիկա:
Սա հեղինակին տվել է մեծ իմացություն, որ բացի մեր լեռներից և մշակույթից` կա նաև մեկ ուրիշը:

 

Արամ Արարատյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031