Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Կոլտնտեսության չափ ֆերմա ունեն, բայց՝ նպաստառու են

Դեկտեմբեր 02,2011 19:00

Սոցիալական ծառայություններում իրականացրած ստուգումներից հետո Վերահսկիչ պալատի պատասխանատուները եկել են այն համոզման, որ նպաստների համակարգում արձանագրված ցանկացած խախտման համար խստագույնս պիտի պատասխանատվություն կրի կամ տվյալ ծառայության ղեկավարը կամ  այն աշխատակիցները, որոնք թույլ են տալիս այդ խախտումները:

Այսօր Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ասուլիսում այդ կարծիքը հայտնեց Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը` ավելացնելով. «Մենք դեմ ենք այն տարբերակին, որ արձանագրած խախտումների համար գումարները պետք է հետ գանձեն նպաստառուներից: Սա համարում ենք անթույլատրելի եւ այս առումով մենք արդեն կառավարությանն առաջարկներ ենք արել»: Պարոն Զաքարյանի կարծիքով, իր աշխատասենյակում նստած որեւէ չինովնիկ իրավունք չունի «մարդկանց տանել-բերել, չարչարել եւ մի քանի ամսվա նպաստների գումարն էլ, որպես կաշառք, գլխանց վերցնել», ու հետո, երբ որեւէ վերստուգող մարմին գնում եւ հայտնաբերում է այդ թերությունները, պատիժը նպաստառուների գլխին է թափվում: Իշխան Զաքարյանի խոսքերով. «Ասում են հայտնաբերվեց խախտումը, թող նպաստառուն տանի հետ մուծի այդ գումարները: Ինչի՞ համար: Այստեղ էլ օրենքի տառը չի պահպանվում: Սոցծառայության ղեկավարը կամ աշխատակիցն ասում է՝ ի՞նչ անեմ համայնքապետը տեղեկանք է տվել, որ այսինչ անուն ազգանունով մարդը անասուններ չունի, եւ նա հայտնվել է նպաստառուների ցուցակում, ստուգողը գնում տեսնում է, որ նա առաջվա սովետմիության ժամանակ եղած կոլտնտեսության չափ համարյա անասուններ ունի: Մարդ կա 2-3 արտասահմանյան մակնիշի մեքենա է վարում, բայց նպաստառու է, ասում են ինչ անենք՝ տեղեկանքը տվել են` մենք էլ ընդգրկել ենք: Մենք էլ ասում ենք՝ կատարեք օրենքի պահանջը՝ գնացե՛ք ստուգեք տեսեք համապատասխանում է նպաստառուի կարգավիճակին, թե՝ ոչ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031