Երեւանի Կենտրոն վարչական շրջանի Վարդանանց փողոցի թիվ 9, 11, 13, 15 բազմաբնակարան շենքերի գերծանրաբեռնված բակում պատրաստվում են կառուցել եւս 2 նոր բազմաբնակարան շենք: Սա հարուցել է հարեւան շենքերի բնակիչների դժգոհությունը: Նոր շենքերը լինելու են թիվ 71 դպրոցի մարզասրահի անմիջական հարեւանությամբ: Տարածքի բնակիչները զարմացած են, թե ինչպես է Երեւանի քաղաքապետարանը շենքերով գերբեռնված բակում եւս 2 այդպիսի շենքի շինթույլտվություն տվել, հատկապես, որ այդ շենքերի ստորին հատվածով մետրոյի գնացքներ են երթեւեկում:
Այս մասին առավել մանրամասն կարդացեք տպագիր «Առավոտի» վաղվա համարում:
Անուշ ԽԵՉՈՅԱՆ