Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխան Զաքարյան. «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամում ոչ թե յուրացումներ են եղել, այլ՝ խախտումներ

Դեկտեմբեր 02,2011 18:35

Այսօր լրագրողների խնդրանքով Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը կրկին անդրադարձավ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի ղեկավար Թամար Պողոսյանի հայտարարություններին, որոնցով տիկին Պողոսյանը հերքում էր, թե իր ղեկավարած հիմնարկում ՎՊ-ն աղաղակող չարաշահումներ է հայտնաբերել: Պարոն Զաքարյանն ասաց. «Ես շատ չանձնավորեմ, մենք ասում ենք այն, ինչ-որ ասում ենք: Եվ հայտարարում ենք այն, ինչ-որ հայտարարում ենք ու 4 տարվա ընթացքում չի եղել մի դեպք, որ Վերահսկիչ պալատը խորհրդի նիստում հաստատի, առավել եւս տեղադրի կայք էջում ու հետո դա համապատասխան կառույցների կողմից չկատարվի: Ընդհակառակը, ես այդ հարցին մի քիչ այլ կերպ պատասխանեմ: Շատ լրատվամիջոցներ, ինձ թվում է, որ նաեւ մասնագիտական խնդիրներ ունեն, որովհետեւ երբեմն մենք շատ բարդ տերմինալոգիայով ենք խոսում, որոշակի խախտումներ մի քիչ ավելի շատ ուռճացված ձեւերով են ներկայացնում: Երբ որ հիմա ես խոսում եմ համայնքներում չհավաքագրված գումարների մասին, վաղը կարող է մի թերթում կարդամ՝ յուրացումներ, որը բացարձակ յուրացում չէ:

Այս առումով ես ծանոթ եմ այդ պատմությանը եւ գիտեմ, որ շատ- շատ ուռճացրած բաներ էին գրել: Ամեն դեպքում՝ մեր եզրակացությունը մեր կայքում դրված է, մենք յուրացման մասին այնտեղ չենք խոսում, չարաշահման մասին չենք խոսում, բայց խոսում ենք 13 կետով կատարված խախտումների մասին: Որը հիմնականում առկա է նախարարության հոգաբարձուների խորհուրդ-հիմնադրամ փոխհարաբերություններում»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է:

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031