Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի շենքերը մահաբե՞ր են

Դեկտեմբեր 02,2011 18:22

Երեւանում անհարկի խտությամբ կառուցվող շենքերը էլ ավելի են վտանգում բնակչությանը երկրաշարժերի ժամանակ: Այսօր «Հենարան» ակումբում նման կարծիք հայտնեց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: Նրա խոսքերով. «Անհարկի խտության շենքեր են կառուցվում եւ հարթակներ էլ չեն թողնում, որպեսզի այդ իրավիճակների դեպքում մարդկանց տարհանելու խնդիր չառաջանա: Առաջին հերթին քաղաքաշինության նախարարությունը պետք է ապահովի բոլոր այդ պայմանները՝ նորմալ խտություն, բարձրորակ շինարարություն եւ կարգապահություն ամեն ինչում»: Ճարտարապետի մեկնաբանությամբ, ի տարբերություն Ճապոնիայի, որտեղ երկրաշարժերի դեպքում շենքերը մահաբեր չեն, մեր վիճակն այլ է. «Երկրաշարժի ժամանակ ճապոնական շենքերի կմախքները մնում են, մեզ մոտ էլ շենքերի կմախքները կմնան, բայց էն բեկորները, որ շենքերից պոկվելու են՝ մահաբեր կլինեն մեզ համար»: Մասնագետի խոսքերով՝ մենք նույնիսկ Սպիտակի երկրաշարժից հետո դասեր չքաղեցինք, միայն, ըստ Մ. Մինասյանի, գուցեեւ մի փոքր փոխվեց շինարարության որակը:

Ասուլիսին ներկա ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության գործակալության պետի տեղակալ Աշխեն Թովմասյանն էլ, այն հարցին, թե իրենց ծառայությունը չպիտի՞ սեսմակայունության վերաբերյալ նախապես եզրակացություն տա, պատասխանատվությունը բարդեց քաղշինի վրա. «Սեյսմիկ պաշտպանության ծառայությունն իր իրավասության շրջանակում բարձրաձայնում է խնդրի մասին, բայց վերջում վճռական որոշում ընդունողը քաղաքաշինության նախարարությունն է»:

Սեյսմոլոգ Վլադիմիր Բալասանյանի խոսքերով էլ՝ Երեւանը բավականին վտանգավոր գոտիներով է շրջապատված՝ Գառնիի եւ Արարատի սեյսմիկ օջախներով. «Վաղ թե ուշ, այդ օջախները կգործեն, այն էլ՝ մեծ ուժգնությամբ»: Մինչդեռ, ըստ մասնագետի, մայրաքաղաքում բազմահազար շենքեր կան ,  որոնք ամրացնելու կարիք ունեն:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031