Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա նույնիսկ նկարներ նայելու համար չեն գալիս »

Դեկտեմբեր 02,2011 18:11

«Երևի արվեստը միակ բանն է, որտեղ մենք կարող ենք  ուզածի չափով ազատ լինել  ու անկեղծանալ, բայց ափսոս շատերը հակառակն են մտածում ու հնարավորին չափ կեղծում  են իրենց »,-  ասում է Աշոտ Սարգսյանը :

25 – տարի է՝  զբաղվում է գեղանկարչությամբ և ստեղծում գեղեցիկ ու դժվարին կտավներ: Ինչպես  նշեց` մասնագիտությունը  ընտրել է սիրով, բայց երբեք չի մտածել, որ այդ մասնագիտությամբ չի կարող պահել իր կնոջն ու երկու դուստրերին: «Տարբեր նկարներ  եմ նկարում, պատվերներ  ընդունում, բայց դրա դիմաց վճարում են շատ չնչին գումար, որով չգիտեմ թե որ մի բանը հասցնեմ, վճարեմ երեխաներիս ուսման վարձը, կոմունալ ծախսերը, թե օրվա առևտուրը»:

10 տարի ապրել և աշխատել է Ռուսաստանում` փորձելով իր նկարները վաճառել օտար երկրում: «Երբ գնացի Ռուսաստան, մեծ աղջիկս առաջին դասարան էր, իսկ երբ վերադարձա արդեն ավարտում էր դպրոցը»,- պատմում է նա:

Հիմա նկարներ է նկարում ու տանում «Վերնիսաժ» վաճառելու. «Այստեղի  աշխատանքը մշտական չէ, հիմնականում ամռանն եմ կարողանում մի քանի նկար վաճառել այն էլ սփյուռքահայերին , «Վերնիսաժում» աշխատանքը սեզոնային է» :

Ստեղծագործելու համար  անհրաժեշտ է միջոցներ ներդնել, որպեսզի կարողանաս նկարներ ստեղծել, բայց հիմա բավական թանկ արժեն նկարչական պարագաները, սկսած հասարակ մատիտից մինչև ամենաթանկ շրջանակները: Աշոտը ցավով է նշում, որ հիմա մարդկանց չի հետաքրքրում արվեստը, նկարները. «Սրանից 10-15 տարի առաջ մարդկանց հետաքրքրում էին նման գործերը, բայց հիմա նույնիսկ նկարներ նայելու համար չեն գալիս  «Վերնիսաժ», հիմնականում դիմանկարներ են պատվիրում, նաև բնանկարեր և նյատյուրմորտներ պատվիրողներ էլ կան, ունեցել եմ Դալիի և Այվազովսկու նկարների կրկնօրինակների  պատվերներ: Ինչ սկսել եմ պատվերով նկարել, ըստ պատվիրատուի ճաշակի, չեմ հասցնում անգամ իմ սեփական կտավները ստեղծել, մտքումս շատ բան կա, որ ցանկանում եմ հանձնել կտավին, բայց դրանց համար ժամանակ չի մնում»: Զրույցի ընթացքում նա ասաց, որ  սկսել է աերոգրաֆի օգնությամբ  սալիկների վրա պատկերներ ստեղծել ու վաճառել :

Անժելա Քարափուլյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031