Երևանի քաղաքապետարանը 20.000 տպաքանակով թողարկել է զբոսաշրջիկների կողմնրոշիչ-տպագիր գիդեր՝ 2 ուղեգրքեր: Մեր մայրաքաղաքն ընտրած զբոսաշրջիկի համար պաշտոնական ուղեգիրքը բացահայտում-ներկայացնում է մշակութային Երևանը, ինչպես նաև տեղեկացնում է պատմամշակութային հուշարձնների, թանգարանների, համերգասրահների, հյուրանոցների, ռեստորանների, սրճարանների, խանութների տեղակայման հասցեները: Ուղեգիրքը զբոսաշրջիկի համար նաև գիտելիքի նախնական աղբյուր է ազգային յուրահատկությունների մասին: Երկրորդը՝ պատկերազարդ ուղեգիրքը, ժամանցային Երևանի ուղեցույցն է. 2 ուղեգրքերում էլ տեղեկատվական տեքստերին համադրված են խոսուն լուսանկարներ:
Տպագիր գիդերը առայժմ եռալեզու են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն. ուղեցույցերը ներկայում թարգմանվում են նաև ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն և պարսկերեն:
Ըստ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության