Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ի պատասխանը «Առավոտի» հրապարակմանը

Դեկտեմբեր 02,2011 17:19

Ս.թ. դեկտեմբերի 2-ի «Առավոտ» օրաթերթի համարում լույս տեսած ««Դեմ» լինելով` «կողմ» են» վերտառությամբ հոդվածում տեղ են գտել իրականության հետ կապ չունեցող տեղեկություններ: Մասնավորապես հոդվածում նշվել է, որ «Առաջին նախագահի քաղաքագիտական վերլուծությունը՝ ՀԱԿի եւ ԲՀԿի հետագա հնարավոր համագործակցության մասին, թերեւս անակնկալի բերեց նաեւ ՀԱԿ ղեկավար մարմինների ներկայացուցիչներին, քանի որ «Առավոտի» տեղեկություններով՝ ՀԱԿ կենտրոնական գրասենյակում այդ թեմայով քննարկումներ չեն եղել: Միայն առանձին ներկայացուցիչների հետ զրույցում է թեման արծարծվել, եւ ոմանք «դեմ» են արտահայտվել ԲՀԿի հետ որեւէ պայմանով անգամ համագործակցելու հեռանկարին»:

Այս կապակցությամբ հարկ ենք համարում նշել հետևյալը: Հոկտեմբերի 28-ի հանրահավաքին նախորդող օրերին Հայ Ազգային Կոնգրեսում տեղի է ունեցել վերը նշված թեմային նվիրված երեք լիագումար նիստ, որից երկուսը` նախագահ Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ: Արդյունքում հարցի կապակցությամբ ձևավորվել է մեծամասնություն, բայց չի կայացել լիակատար կոնսենսուս: Այդ իսկ պատճառով հարցի արծարծումը Լևոն Տեր-Պետրոսյանը հետաձգել է, իսկ նոյեմբերի 28-ի հանրահավաքում այն ներկայացրել է որպես իր անձնական տեսակետ` համապատասխան հիմնավորմամբ:

Ըստ այդմ` օրաթերթի` անհայտ աղբյուրին հղված տեղեկությունները կեղծ են: Իրականության հետ կապ չունեն նաև հոդվածում հիշատակված Կոնգրեսի ղեկավար մարմինների ներկայացուցիչների դիրքորոշումների վերաբերյալ տեղեկությունները:

 Հայ Ազգային Կոնգրեսի

Մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել