Լրահոս
Օրվա լրահոսը

Ավարտվել է բենզինի յուրացման գործի նախաքննությունը

Դեկտեմբեր 02,2011 17:02

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ոստիկանության վաշտի ավագի կողմից յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է  մեղադրական եզրակացությունը:

Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության հետախույզ-պահնորդական շնաբուծության բաժնի ոստիկանության վաշտի ավագ Ա. Գեւորգյանը 2011թ. հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում ոստիկանության հիշյալ բաժնի ծառայողներին ամրակցված ավտոմեքենաները վառելիքով ապահովելու նպատակով, կնքված պայմանագրերի հիման վրա առեւտրային կազմակերպություններից ստացել է 38.280 լիտր բենզին, իսկ ոստիկանության տնտեսական վարչության ավտոտնտեսությունից` 7.830 լիտր բենզին:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն` Ա. Գեւորգյանը մուտքագրել, հաշվառել եւ կազմակերպել է վառելիքի բաշխումը, որի ընթացքում, պաշտոնեական դիրքն օգտագործելով,  հատուկ մատյանի լրացման կարգը խախտելով, կատարել է իրեն վստահված  1 894 800 դրամ ընդհանուր արժողությամբ գույքի` 5.020 լիտր բենզինի լիցքավորման կտրոնների յուրացում եւ 2011թ. հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում դրանք իրացրել է: Բենզինի լիցքավորման կտրոնները տարբեր անձանց իրացնելու արդյունքում ստացած գումարները նա օգտագործել է անձնական կարիքների համար:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա. Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով: Քրեական գործն ուղարկվել է Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք – Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար:

Նախաքննության ընթացքում` 2011թ. նոյեմբերի 18-ին, Ա. Գեւորգյանը հանցագործությամբ պատճառած 1 894 800 դրամ գույքային վնասը վերականգնել է լիովին:

Genproc.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031