Լրահոս
Օրվա լրահոսը

Հացպանյանին արտաքսողը երիտթուրքից էլ ցա՞ծր է

Դեկտեմբեր 02,2011 16:50

Այսօր «Հայացք» ակումբում ֆրանսահայ ազատամարտիկ Սարգիս Հացպանյանը ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին համեմատեց երիտթուրքերի հետ. «22 տարի  ապրել եմ Հայաստանում: Արմատներ եմ քցել: Իսկ հիմա ինձ կացության կարգավիճակ չտալով՝ արմատախիլ են անում: Վարդաշենի քրեակատարողականում մի գիրք կարդացի, որտեղ գրված էր, որ 15 թվականին երիտթուրքերը Խարբերդը հայաթափ անելուց առաջ 5 օր ժամանակ էին տվել: Ռոբերտ Քոչարյանի 2008-ի հետմարտի 1-յան տված հրամանը, որով ինձ պիտի արտաքսեին Հայաստանից, էդքա¯ն է նման այդ երիտթուրքերի հրամանին: Ես 15 թվին արմատախիլ եղած հայի սերունդ եմ, ու հիմա 2-րդ անգամ իմ հայրենիքից ինձ արմատախիլ անել ցանկացողը ո՞նց կարող է հայ լինել: Հարց եմ տալիս ու  չունեմ պատասխան: Մի՞թե մարդ կարող է երիտթուրքերի աստիճանի ցածր լինել»:

Պարոն Հացպանյանի այս դիտարկման շուրջ Aravot.am-ը փորձեց Ռոբերտ Քոչարյանի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանից մեկնաբանություն ստանալ, սակայն նա այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

Ասուլիսի վերջում Սարգիս Հացպանյանը, իր իսկ խոստովանությամբ, մի քիչ ամաչելով ասաց, որ իրեն, իրավական առումով, Հայաստանում պահում է իր որդին. «Տղաս դպրոցում ասում է, գիտեք ես եմ պապայիս պահում այստեղ: Այսինքն միջազգային օրենքով, որին Հայաստանը միացել է՝ իրավունք չունեն մարդուն արտաքսել, քանի դեռ երեխաներն անչափահաս են: Տղաս 8 տարեկան է: Չեմ ուզում մեծանա»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031