Երեկ` դեկտեմբերի 1-ին, վրաերթ է տեղի ունեցել Երեւանում: Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13.00-ի սահմաններում Արտաշիսյան փողոցի բնակիչ, 32-ամյա Սարգիս Սեպերջյանը, վարելով «Աուդի A6» մակնիշի 08 ԼՏ 333 մակնիշի ավտոմեքենան, Շիրակի փողոցի թիվ 6 շենքի մոտ վրաերթի է ենթարկել Ռոզա Մարգարյանին:
Ս.Սեպերջյանն իր ավտոմեքենայով մարմնական վնասվածքներ ստացած Ռ.Մարգարյանին տեղափոխել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորըային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Կարեն Գրիգորյանը:
Քննիչի հանձնարարականով, ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ տուգանային հրապարակ:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի