Հայաստանի եւ արցախյան քաղաքական շրջանակներում եղած բոլորին, ով որ մեր մտքով կացնի՝ ֆրանսահայ ազատամարտիկ Սարգիս Հացպանյանը այնքան լավ է ճանաչում, ինչպես իր սեփական կնոջը. այսօր «Հայացք» ակումբում լրագրողներին վստահեցրեց ֆրանսահայ ազատամարտիկը:
Նա ներկայացնելով, թե տեղացիներն ինչպես են վերաբերվում սփյուռքահայերին՝ ասաց. «Եթե սփյուռքահայ ես՝ զիզի-բիզի մոտեցում են ունենում: Այստեղ, իրենց պատկերացմամբ, սփյուռքահայը տուրիստ է՝ Գառնի, Գեղարդ, Էջմիածին: Բայց երբ որ գալիս է իմ նման մեկը, որ ապրել է մութուցուրտով, լավով-վատով՝ դառնում է յուրային, իսկ յուրայինին կարելի է անտեսել»:
Անձնագրային եւ վիզաների վարչությունը մերժել է պարոն Հացպանյանին տրամադրել Հայաստանում կացության կարգավիճակ: Այս մերժումը պարոն Հացպանյանը հիմնավորում է միայն մեկ հանգամանքով. «Այդ ինչպե՞ս եղավ, որ մինչ 2008 թվականի փետրվարը, քանի դեռ ես չէի հայտարարել, որ ընտրությունները կեղծված են եւ հաղթող թեկնածուն Լեւոն Տեր-Պետրոսյանն է, սփյուռքահայերին տրվող հատուկ կացության կարգավիճակ ունեի մինչեւ 2016 թվականը»: Ըստ ներկայացված փաստաթղթի, ոստիկանությունը պատճառաբանել է, որ ազգային անվտանգության ծառայությունը առարկում է Հացպանյանի դիմումին: Սակայն մինչ այդ մերժումը, ինչպես պարոն Հացպանյանը վստահեցրեց, թե Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը եւ թե վարչության պետը հաստատել էին, որ կացության թույլտվություն կտրամադրվի. «Պարզվում է՝ ոստիկանության շեֆը ԿԳԲ-ն է: Դատարաններ եմ դիմել, խնդիրը չի լուծվել, պատճառաբանում են, որ ՀՀ-ի համար վտանգ եմ ներկայացնում»:
Թեեւ պարոն Հացպանյանը հույս չունի, թե մեր դատարանները արդար որոշում կկայացնեն, սակայն Անձնագրային եւ վիզաների վարչության որոշումը անվավեր ճանաչելու համար դիմել է դատարան:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ