Հայաստանի թատերական գործիչների միությունը (ՀԹԳՄ), ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, նոյեմբերի 23-30-ը Երեանում անցկացրել է Երիտասարդ ռեժիսորների վեցերորդ հանրապետական փառատոնը:Այս տարի ներկայացված էին նաեւ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը՝«Բլեզ» ներկայացմամբ (բեմադրիչ՝ Լյուդվիգ Հարությունյան), Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան դարամատիկական թատրոնը (Սարգիս Մանուկյանի բեմադրած «Խիստ սիրահարված տաքսիստը») եւ այլ մշակութային օջախներ:
Հանդիսատեսը հնարավորություն ուներ դիտելու Գոռ Մարգարյանի «Լյուսիեն Լյուկ», Զարուհի Անտոնյանի «Թեւավորը», Իրա Հարությունյանի «Գայլն ու յոթ ուլիկները», Գոհար Փոքրիկյանի «Ուրիշ մարդը», Հենրիկ Քոչարյանի «Զգուշացեք կանայք են», Սամսոն Մովսիսյանի «Քիթը» ներկայացումները:
Այսօր հրավիրված ասուլիսում փառատոնի կազմակերպիչները հայտնեցին, որ միջոցառման նպատակն է բացահայտել նոր անուններ:
Ինչպես փաստեց ՀԹԳՄ քարտուղար Սոնա Մելոյանը. «Այս փառատոնում չկար մրցակցություն: Նախորդ տարիներին ներկայացումներում մարդը՝ արտիստը մղված էր երկրորդ պլան, պատկերն ավելի կարեւոր էր, քան ասելիքը: Շատ ուրախ եմ, որ այս փառատոնում բացակայում էր այդ մոտեցումը»:
Կարդացեք նաև
Հասմիկ ՆԵՐՍԻՍՅԱՆ