Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լոռու մարզում կովերը սատկել են հիվանդությունից, իսկ դեզերը այրել են դիտավորյալ

Դեկտեմբեր 02,2011 16:16

Լոռու մարզի Կաթնառատ գյուղի բնակիչ Հայկ Հովհաննիսյանի ամբողջ ամառվա չարչարանքը ջուրն ընկավ. այրվել են Հովհաննիսյանների խոտի դեզերը: Մինչ հրշեջները տեղ կհասնեն, գյուղացիներն իրենց ջանքերով փորձել են մարել կրակը: «Ինչքան էլ ժողովրդին խնդրում ենք, որ բնակելի տների ու գոմերի կողքին խոտի դեզ չդնեն, չի լինում, ուղղակի պետք է զգույշ լինեն, ծխախոտի մնացորդը չնետեն պատահական վայրերում»,-բացատրում են Լոռու մարզի փրկարարական ծառայությունից:

Հովհաննիսյաններն օրեր առաջ զրկվել էին 2 կովից՝ թելադիոզ հիվանդության պատճառով: Կաթնառատում 10 խոշոր եղջերավոր կենդանի անկել է կերային թունավորման ու թելադիոզ հիվանդություն պատճառով: «Խոտը չորացման ընթացքում խոնավություն է պարունակել, բորբոսման պրոցես է առաջացել, որը թունավորման պատճառ է դարձել»,- ասում է Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի առաջատար մասնագետ Արմեն Գասպարյանը:

Քանի որ 2 վարակ կա ու երկու պատճառ՝ մասնագետները չէին կողմնորոշվում, թե ինչ հիվանդության հետ գործ ունեն: Նմուշառումներն ուղարկվել են մայրաքաղաք, իսկ մինչեւ պատասխան կստացվի՝ գյուղացիները մորթել են հիվանդ անասուններին եւ միսը վաճառել երշիկի արտադրամասին: «Ոչ մի գյուղացի չի սպասի, իր անասունը հյուծվի, նոր մորթի: Ու եթե արգելեն մորթել, մեկ է՝ թաքուն է մորթելու ու վաճառելու»,-ասում է Արմեն Գասպարյանը:

Նա բացատրում է, որ հատկապես տավարի միսը, որ անպայման եռացվում-մանրէազերծվում է՝ առողջության համար վտանգ չի ներկայացնում:

Լոռու մարզի Տաշիրի տարածաշրջանի անասնաբուժական ծառայությունը կենդանիների անկման պատճառը անփութությունն է համարում` գյուղացիները ժամանակին չեն կատարել անհրաժեշտ պատվաստումները:

Նելլի ԴԱՎԹՅԱՆ

  Հ.Գ.- Լոռու մարզի Ագարակ գյուղի 3 տնտեսությունն էլ զրկվել է անասնակերից ու գյուղացիները ճար չունենալով՝ մորթում են անասուններին: Լուրերը, թե նրանց պահեստավորած խոտի դեզերը ինչ-որ մեկն այրել է ու սա դիտավորություն է՝ հաստատվել են: Գյուղում ասում են, որ անգամ կա ձերբակալված կասկածյալ: Մանրամասները՝ առաջիկայում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031