Լրահոս
Օրվա լրահոսը

Թրաֆիքինգի գործով ամբաստանյալներից մեկը ՀԱԲ-Ի հանգուցյալ հրամանատարի եղբոր դուստրն է

Դեկտեմբեր 02,2011 15:34

Այսօր ժ.14.30-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակվել էր Աղունիկ Այվազյանի, Հասմիկ Առաքելյանի, Ծովիկ Ավետիսյանի, Մարիամ Սարգսյանի, Հեղուշ Վասիլյանի, եւս 2-ի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը:

Սակայն մեղադրողի հարգելի բացակայության պատճառով դատական նիստը հետաձգվեց:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ա.Այվազյանը Արաբական Միացյալ Էմիրություններում բնակվող Նելլի Ներսիսյանի, վերջինի միջոցով Ծովիկ Ավետիսյանի, Հասմիկ Առաքելյանի, Ազատուհի Հայրապետյանի, Աշոտ Ներսիսյանի, Սիլվա Հովսեփյանի, քննությամբ չպարզված մի քանի անձանց հետ ստեղծել է հանցավոր խումբ: Նրանք հավաքագրել են կանանց, նրանցից վերցրել անձնագրերը եւ սպառնալիքով ստիպել, որ զբաղվեն մարմնավաճառությամբ` յուրացնելով ստացված գումարները:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031