Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ դեսպանատունը նվիրատվություն է կատարել ՀՀ ոստիկանությանը

Դեկտեմբեր 02,2011 15:12

Այսօր` դեկտեմբերի 2-ին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը սարքավորումներ է տրամադրել ՀՀ ոստիկանությանը: Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին։

Հանդիպումից հետո դեսպանն ԱՄՆ կառավարության կողմից նվիրատվության կարգով 150.000 դոլար արժողությամբ գրասենյակային եւ համակարգչային նոր սարքավորումներ հանձնեց ՀՀ ոստիկանությանը։ Սարքավորումներն օգտագործվելու են ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կիբերհանցավորության ու թմրամիջոցների դեմ պայքարի ստորաբաժանումների կողմից։

ԱՄՆ պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի եւ իրավապահ համագործակցության բյուրոյի ֆինանսավորմամբ տրամադրված սարքավորումները ներառում են գրասենյակային եւ դյուրակիր համակարգիչներ, տպիչներ, պատճենահան սարքեր, պրոյեկտորներ եւ այլն։

Սարքավորումների տրամադրմամբ ակնկալվում է հզորացնել հանցավորության դեմ պայքարող երկու բաժինների օպերատիվ եւ վարչական կարողություններն ու արդիականացնել ՀՀ ոստիկանության տեխնիկական հնարավորությունները։

Նվիրաբերությունը ՀՀ ոստիկանությանը կատարվում է կառավարության կողմից իրականացվող առավել ընդգրկուն օժանդակության ծրագրի շրջանակում, որի նպատակն է աջակցել Հայաստանի իրավապահ կառույցների կարողությունների մեծացմանը հանցավորության դեմ պայքարում ու դատաիրավական գործընթացների ապահովման բնագավառում։ 

Նախկինում ՀՀ ոստիկանությանը ցուցաբերված օժանդակությունն ուղղվել է մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի, անօրինական միգրացիայի դեմ պայքարի ստորաբաժանումներին, ինչպես և ՀՀ ոստիկանության ակադեմիային եւ ուսումնական կենտրոնին։

ԱՄՆ կառավարության աջակցությունն՝ ուղղված Հայաստանի իրավապահ ու քրեադատավարական ոլորտին, տարեկան կազմում է մոտ 3 միլիոն ԱՄՆ դոլար։

Նվիրատվությանը, որը տեղի ունեցավ ԿՀԴՊ գլխավոր վարչության բակում, ներկա էին ԿՀԴՊ գլխավոր վարչության պետ Գագիկ Ավետիսյանը, ոստիկանության շտաբի պետ Վարդան Եղիազարյանը և ԿՀԴՊ գլխավոր վարչության 4-րդ վարչության պետ Լևոն Խաչատրյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031