Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կրկին աֆրիկյան ժանտախտ՝ Լոռիում

Դեկտեմբեր 02,2011 15:06

Լոռու մարզի Լորուտ գյուղի բնակիչները համատարած մորթի էին ենթարկում խոզերին: Ըստ չճշտված տվյալների, գյուղից 30 խոզ է մորթվել եւ վաճառվել մայրաքաղաքի ու մարզկենտրոն Վանաձորի շուկաներում: Գյուղի անասնաբույժ Լյովա Այդինյանը հերքում է, որ գյուղում աֆրիկյան ժանտախտի հերթական բռնկումն է. «Գյուղացիներին բազմիցս զգուշացվել է, որ խոզերին փակ տարածքում պահեն, սակայն բաց են թողել, իսկ եթե վարակը կա, չի բացառվում, որ կրկին հիվանդությունը գլուխ բարձրացնի»:

Թե անասնաբույժները, թե սննդամթերքի անվտանգության պետական ծառայության եւ Լոռու մարզպետարանը չեն հերքում, որ գյուղի խոզերը ժանտախտ հիվանդության պատճառով են անկվել: «Անզեն աչքով չի կարելի ասել, սա աֆրիկյան ժանտախտ է, թե դասական, նմուշառում ենք ուղարկել, միայն պատասխանից հետո կարելի է հստակ պատասխան տալ»,– ասում է սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Լոռու մարզային տեսչության բաժնի գլխավոր մասնագետ Կարեն Մելիքյանը:

Գյուղացիները մինչև հիմա էլ խոզերը պահել են յայլաներում ու սարերում եւ միայն մեկ շաբաթ առաջ են վերադարձրել գյուղ: «Պահում էինք, որ Ամանորին մորթենք՝ համ սեղանին դնենք, համ էլ մնացած ծախսերը հոգանք, իմանայինք՝ նախօրոք կմորթեինք»,-ասում են Լորուտ գյուղի բնակիչները:

Նելլի ԴԱՎԹՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031