Այս պահին Երեւանում, ՀՀ կառավարության նիստերի դահլիճում ընթանում է «Նոր ժամանակներ» կուսակցության 6-րդ համագումարը: Հրավիրված չեն քաղաքական ուժերի եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Մեր թղթակիցը, սակայն, ներկա է: Ըստ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի, այս համագումարը ընդամենը աշխատանքային, ընթացակարգային քննարկում է, դրա համար էլ հյուրեր չկան:
Համագումարը որոշեց, որ 2012-ի ՀՀ ԱԺ ընտրությանը կմասնակցի սեփական ընտրացուցակով, իսկ ՀՀ նախագահի 2013-ի հերթական կամ արտահերթ ընտրությանը՝ սեփական թեկնածուով: «Ընտրությունները օգտագործելով որպես քաղաքական պահ եւ համագործակցելով այլ քաղաքական եւ հասարակական ուժերի եւ ակտիվ քաղաքացիների հետ, հայկական քաղաքական թատերաբեմից անվերապահորեն հեռացնել բացառապես խմբային շահերով առաջնորդվող գործող վարչախմբին եւ նրա սպասարկուներին»,- ասված է համագումարի բանաձեւում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև
Առավել մանրամասն՝ վաղվա «Առավոտում»